Ամուր մետաղական կորպուս (կարկաս). Ունի բարձրորակ և ամուր մետաղական հիմք ու պաշտպանիչ ցանց, ինչը լուսատուն դարձնում է առավել դիմացկուն հարվածների և արտաքին ազդեցությունների նկատմամբ:

Բարձրորակ ռելիեֆային ապակի. Լուսամփոփը պատրաստված է հաստ և որակյալ ապակուց, որը ժամանակի ընթացքում չի դեղնում, չի կորցնում թափանցիկությունը և ապահովում է լույսի հավասարաչափ ու հարմարավետ ցրում:

Լիարժեք հերմետիկություն (Արտաքին օգտագործման համար). Հուսալիորեն պաշտպանված է ջրից, անձրևից, խոնավությունից և փոշուց: Հանգիստ կարող է տեղադրվել բացօթյա տարածքներում և աշխատել ցանկացած եղանակային պայմաններում:

Կերամիկական պատրոն (E27). Լուսատուի ներսում տեղադրված է բարձրորակ կերամիկական պատրոն՝ ստանդարտ E27 հիմքով (ցոկոլ): Կերամիկան չի հալվում, դիմանում է բարձր ջերմաստիճաններին և ապահովում է առավելագույն անվտանգություն ու երկարակեցություն:

Լամպի ազատ ընտրություն. Քանի որ լուսատուն ունի ստանդարտ E27 պատրոն, դուք կարող եք ինքնուրույն ընտրել և տեղադրել ցանկացած հզորության կամ լուսային երանգի (տաք, չեզոք, սառը) LED լամպ:

Էլեգանտ և կոմպակտ դիզայն. Օվալաձև (Elliptical) մինիմալիստական տեսքը հեշտությամբ համադրվում է ցանկացած էքստերիերի և ինտերիերի հետ՝ հաղորդելով կոկիկ ու ժամանակակից տեսք:

• Առկայությունը՝ Առկա

• Առաքում՝ Երևան և մարզեր